«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն դատի են տվել: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել օգոստոսի 4-ին քաղաքացի Տաթևիկ Գրիգորյանի կողմից: Վերջինս դատարանից պահանջում է եկեղեցուց հօգուտ իրեն գումար բռնագանձել:
«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանը, ծանոթանալով Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումին, որոշել է, որ գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։
Տաթևիկ Գրիգորյանի՝ ընդդեմ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հրավիրվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 1-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում»,-գրել է թերթը:
Թերթին չի հաջողվել պարզել, թե Տաթևիկ Գրիգորյանն ինչ կապ է ունեցել եկեղեցու հետ և որքան է կազմում նրա գումարային պահանջը: