Հ1-ի եթերում ցուցադրված քարտեզում Արցախը Ադրբեջանի կազմում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդման սեպտեմբերի 26-ի հիմնական թողարկման ժամանակ ներկայացվել է մի քարտեզ, որտեղ Արցախը ներառված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Ռեպորտաժում ներկայացվում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը և խոսվում էր քարտեզագրված ճանապարհների մասին:

Armtimes.com-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով այդ փաստը, ասաց. «Շնորհակալություն, որ տեղեկացրեցիք: Մենք աշխատում ենք ուղիղ եթերի ռեժիմով և հնարավոր են նման սպրդումներ: Շնորհակալություն զգուշացնելու համար, անպայման վաղն առավոտյան՝ թռուցկաժողովի ժամանակ, այդ հարցը կքննարկենք, հետևություններ կանենք»:

Հարություն Հարությունյանը չի կարծում, որ դա միտումնավոր է եղել: Նրա խոսքով, հնարավոր է արագության ժամանակ ստացված լինի: «Համապատասխան մարդիկ դիտողություն կամ նկատողություն կստանան»,- ընդգծեց Հարություն Հարությունյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս