Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ջրամբարները սնող ջրային հոսքերի մաքրմանը: Նա նշեց, թե առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, ինչի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
Ըստ այդմ, մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց բնապահպանության և Ջրային պետական կոմիտեի նախագահին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր: