Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ըստ փաստաթղթի` կառավարությունը բարձրացրել է հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ 3,2 փոխարեն 2018-ին կանխատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսվում է` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ, ծախսերն ավելի պահպանողական կլինեն, իսկ պակասուրդը՝ 2,5 տոկոս ՀՆԱ-ի մեջ:
«Միջազգային կազմակերպությունները, այդ թվում` վարկանշող կազմակերպությունները աճող պարտքի ֆոնին պահպանել են մեր վարկանիշը, : Հեռանկարը չեն էլ փոխել, բարձր են գնահատել բյուջետային քաղաքականությունը և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- նշեց Արամյանը: