Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողության ժամանակ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալվել են հիմնը միացնելիս: Հայաստանի հիմնի փոխարեն այլ երաժշտություն է հնչել, սակայն սխալն արագ ուղղվել է (տեսանյութում 2:04 վայրկյանից):
Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Նա իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է: