
Այժմ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով 18 անդամների նիստը: Նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ սույն քրեական գործը անջատելու որոշում է կայացվել:
Նա հղում արեց քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածին եւ նշեց, որ մոտ 11 հոգու մասով գործը կքննի այլ դատավոր, մյուսների մասով ինքը կքննի։ Մյուս դատավորի անունը նա դեռեւս չհրապարակեց: