Գոռ Նազարյանը հաղթել է մուայթայի հեղինակավոր մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա դեկտեմբերին ՄՕԿ-ը մուայթայը ճանաչեց որպես մարզաձեւ եւ որոշեց, որ մույթայը Տոկիոյի օլիմպիական խաղերում ներկայացվի որպես ցուցադրական մարզաձեւ:

Մարզաձեւը տարածելու եւ զարգացնելու ուղղությամբ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան բավականին մեծ աշխատանք է ծավալում դեռ 2015 թվականից ու այդ ընթացքում հաջողությունների հասել է ոչ միայն սիրողական, այլեւ պրոֆեսիոնալ մակարդակներում:

Եվրոպայի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնությունում չորրորդ տեղն զբաղեցրած եւ միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերում հաղթող դարձած Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Գոռ Նազարյանը Մոսկվայում մասնակցեց «Russian Challeng 4» պրոֆեսիոնալ հեղինակավոր մրցաշարին եւ միավորներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Խավաժ Օլիգովին:

Հիմա Գոռ Նազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է հոկտեմբերին Փարիզում կայանալիք սիրողական մուայթայի Եվրոպայի առաջնությանը:




Լրահոս