Լրագրողներն այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունենրի մասին: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ինչու են իշխանություններն ընկել լրագրողների հետևից: Նա նշեց, թե այդ օրենքի վերաբերյալ աշխատանքներ տարվում են եւ, երբ մոտեցումներ լինեն, կներկայացվեն հանրությանը:
«Եթե լիներ որեւէ նախագիծ սեւագիր, ես կասեի Ձեզ այդ մասին: Քննարկել այդ նախագիծը, համարում եմ ժամանակավրեպ: Իհարկե, հարցը պետք է կարգավորվի օրենքով: Բոլով երկրներում էլ քննարկվում է, թե ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջելը: Լուծումները որոշվում են, միջազգային փորձը շատ տարբեր է», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: