Beeline-ը և Յունիբանկը գործարկել են մեկ փաթեթով հեռախոսների և բջջային ծառայությունների ապառիկ վաճառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Յունիբանկի հետ համագործակցության շրջանակներում գործարկել է կապի ծառայությունների հետ տրամադրվող հեռախոսների տարաժամկետ վճարման պայմանով վաճառք՝ առանց տոկոսների և միջնորդավճարների։

Սմարթֆոնները կարող եք ձեռք բերել Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում տարաժամկետ վճարման պայմանով՝ «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկի հետ միասին՝ կախված հեռախոսի տեսակից։

Առաջարկի շրջանակում բաժանորդները չեն վճարելու տոկոսներ և հավելավճարներ, իսկ գործարքը ձևակերպվելու է անմիջպես Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։ Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«Մենք մշտապես ձգտում ենք հնարավորինս հասանելի և պարզ դարձնել մեր ծառայությունները, և այդ համատեքստում այս առաջարկն ունի իր կարևոր տեղը։ Նախ, այն թույլ է տալիս շատ արագ ձևակերպել ապառիկը Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում, և բացի այդ հաճախորդը միաժամանակ ստանում է բջջային ծառայությունների փաթեթ։ Կարծում եմ, լավ է վճարել ծառայությունների, այլ ոչ թե տոկոսների համար։ Իսկ վճարումների կատարման տարբերակների մեծ ընտրությունը ողջ գործընթացը դարձնում է էլ ավելի հեշտ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 ՀՀ դրամից, առավելագունը՝ 550 000 ՀՀ դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Առաջարկիմասին մանրամասն տեղեկություններ կարելիէ ստանալ Յունիբանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, կամ www.beeline.am կայքում։




Լրահոս