ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող եվ կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ում ե մ.
1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:
3. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը»,- ասված է հրամանագրում: