Հայաստանում հանցագործություններն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում ավելացել է գրանցված հանցագործությունների թիվը: Ըստ ԱՎԾ-ի` հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 10 հազար 767 հանցագործություն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 10 հազար 649 էր:

Հիմնականում ավելացել են միջին եւ ոչ մեծ ծանրության հանցագործությունները. 2017թ. գրանցվել է 5 հազար 830 ոչ մեծ ծանրության հանցագործություն, 3 հազար 437 միջին ծանրության հանցագործություն, 1 հազար 393 ծանր հանցագործություն եւ 107 առանձնապես ծանր հանցագործություն:

Իսկ ահա նախորդ տարվա հունվար-հուլիսին գրանցվել էր 5 հազար 264 ոչ մեծ հանցագործություն, 3 հազար 420 միջին ծանրության հանցագործություն, 1 հազար 837 ծանր հանցագործություն եւ 128 առանձնապես ծանր հանցագործություն:




Լրահոս