ՀՀ դատական դեպարտամենտին կհատկացվի 51 մլն դրամ` ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար: Ըստ դատական դեպարտամենտի` ՀՀ դատարաններում հիմնականում բացակայում են զննության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները:
Որպես խնդրի հնարավոր լուծում է հանդիսանում ՀՀ բոլոր դատարանները զննություն իրականացնող համապատասխան տեխնիկական սարքավորումներով զինելը: Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը կայանում էր նրանում, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց եւ նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու եւ հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ:
Նշվածը վերաբերում է հատկապես դատավարության մասնակիցներ հանդիսացող այն անձանց, մասնավորապես` փաստաբաններին, դատախազներին եւ պաշտոնատար այլ անձանց, որոնց մասնակցությամբ պայմանավորված որոշ գործերով դատավարությունները ձգձգվում են` վերջիններիս կողմից զննության ենթարկվելուց հրաժարման եւ արդյունքում Պահպանվող տարածք մուտք գործելն արգելվելու հիմքով:
Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ խնդիրը հասարակական հնչեղություն է ստացել որոշ քրեական գործերով դատավարությունների ընթացքում կարգադրիչների կողմից օրենքով սահմանված զննության լիազորության իրացման արդյունքում: