2017 թվականից՝ նոր ուստարվանից ԵՊՀ-ում փոխվել է ուսանողների գիտելիքների գնահատման գործընթացի կազմակերպումը:
Նախկինում ուսանողի ներկայության համար տրվող 2 միավորն այլևս չի լինելու:
Ըստ այդմ՝ այն դասընթացների գնահատականները, որոնք ամփոփվելու են եզրափակիչ գնահատումով, ձևավորվելու են կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվելու է առավելագույնը 5 միավոր (նախկին 4-ի փոխարեն), և եզրափակիչ քննության արդյունքից, որը կարող է գնահատվել առավելագույնը 10 միավոր:
Իսկ ահա առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվելու է կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներով, որի վերջնական գնահատականը ձևավորվելու է կիսամյակի ընթացքում անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 10 (նախկին 9-ի փոխարեն) միավոր: