«Երկիր Ծիրանի»-ն նախապատրաստում է համահայկական ընդվզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Երկիր Ծիրանի» կուսակացության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց համահայկական ընդվզման իր «ճանապարհային քարտեզը»: Զարուհի Փոստանջյանն այդ նպատակով սկսել է մարզային հանդիպումներ, որի միջոցով փորձում է մարդկանց հորդորել պատրաստվել ընդվզման օրվան:

Օրերս Զարուհի Փոստանջյանի հերթական այցը Գեղարքունիքի մարզ էր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, թե շրջել է բազմաթիվ քաղաքներով, գյուղերով՝ մարդկանց ներկայացնելով իր ծրագիրը: Փոստանջյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված է, որ «իրենք անվստահություն են հայտնում ու մերժում ապօրինի իշխանություններին եւ նախապատրաստում են համահայկական ընդզվում»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ իրենց համահայկական ընդզվման նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելն է, որից հետո իրենք համահայկական ժողով կանցնկացնեն եւ կձեւավորեն նոր կառավարություն:




Լրահոս