Արցախի ԱԺ պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը ներկայացրել է հրաժարականի մասին դիմում:

Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարության մեջ։

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասել է նա։




Լրահոս