
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը վերջերս Հայաստանում էր։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է Սեյրանյանի աշխատանքից եւ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը։ «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նա նախատել է Չեխիայում ՀՀ դեսպանին` ասելով, որ վերջինս չի կարողանում համակարգել հայ համայնքը, որը Չեխիայում պառակտված է։
Ի մասնավորի՝ Տիգրան Սեյրանյանին բաց տեքստով ասվել է, որ նա չի կարողանում Չեխիայում զարգացնել չեխ-հայկական բիզնես կապեր եւ գումարներ չի կարողանում ուղղորդել Հայաստան։ Հանդիպման վերջում Սերժ Սարգսյանը դեսպանին վերջնաժամկետ է ներկայացրել սխալն ուղղելու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: