
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։ «ՉԻ» տեղեկություններով՝ մինչեւ Վրաստան մեկնելը Բաբլոյանը Բաղրամյան 26-ում մեծ-մեծ խոստումներ էր տվել եւ ասել, որ վերադառնալու է կարեւոր հարցեր լուծած, սակայն հետագայում պարզվել է, որ Բաբլոյանի ուժերից վեր է եղել կարգավորել այն խնդիրները, որոնք խոստացել էր լուծել։ Դժվար է ասել, թե ինչ պատասխան է տալու ԱԺ նախագահը, որ չի հաջողել իր տված խոստումները կատարել։
Ուղղակի մենք չենք հրապարակում այդ հարցերի մանրամասներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցից որոշները պետական գաղտնիք են պարունակում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: