«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը: Եւ երեկ նախարարն այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է Սյունիքի մարզպետին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով: Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի:
…Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն… Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել»: Երեկվա դրությամբ մարզպետ Վահե Հակոբյանը պատժիչ որեւէ գործողություն չէր կատարել: Դեռ ուսումնասիրում են անհերքելին՝ փորձելով հաճոյանալ ՀՀԿ առաջնորդին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: