«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած դատական գործընթացին եւ դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձեւով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամն էլ, վրդովված այդ հանգամանքից, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: