Ծախսելով պետական միջոցները. Երևանում բազմաբնակարան շենքեր են կառուցվում` առանց ժամանակակից տեխնիկական չափանիշներին հարմարեցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Երեւանում գրեթե բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը եւ թաղամասերը գազաֆիկացված են: Բացառություններից են Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 16-րդ թաղամասի թվով 5 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերը: Տեղեկացնենք, որ նշված շենքերում կա թվով շուրջ 600 բնակարան, որտեղ ապրում է 2000 բնակիչ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ« որ նշված շենքերի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ պահանջում են գազաֆիկացնել իրենց բնակարանները: Երեւանի քաղաքապետարանի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ ուսումնասիրվել է շենքերի գազաֆիկացման հարցը:

Պարզվել է, որ շենքերը հարմար չեն գազաֆիկացման աշխատանքների համար: Ինչի արդյունքում յուրաքանչյուր շենքը գազաֆիկացման աշխատանքներին հարմարացնելու համար լրացուցիչ կծախսվի 4 մլն դրամ: Ստացվում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքեր են կառուցվում` առանց ժամանակակից տեխնիկական չափանիշներին հարմարեցնելու: Իսկ դրանք ուղղելու համար ՀՀ գերատեսչությունները ծախսում են պետական միջոցները: Եւ ահա այս «սխալները» ուղղելու համար կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութանը կհատկացնի 20 մլն դրամ:




Լրահոս