ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում՝ հոկտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Նախագիծը «Եքլ» խմբակցության որոշմամբ ճանաչվել է արտահերթ եւ քննարկվելու է երեքշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստում։ Քննարկման մեկնարկը՝ 12։00-ին»: