Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում գտնվող 6 քաղաքացիներից 1-ը՝ երիտասարդ տղա, երեկ երեկոյան դուրս է գրվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Ինչպես հայտնի է՝ ակս հիվանդանոցում 6 հոգի էր բուժում ստանում, նրանցից 4-ը գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկն էլ հետազոտվում է այս պահին եւ հնարավոր է հենց այսօր էլ դուրս գրվի:
Հիշեցնենք, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում երեկ տրոլեյբուս էր վթարի էր ենթարկվել, որի հետևանքով վիրավորներ կային: