Լենինգրադյան փողոցում խուլիգանություն կատարողը`ոստիկանությունում:
Լենինգրադյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել 43-ամյա Հրաչյա Առաքելյանին։
Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նախորդ օրը երեկոյան իրեն պատկանող թոնրատան հետնամասում զայրացած ժամանակ օգտագործել է իր անվամբ գազային ատրճանակը։
Ոստիկաններին է ներկայացրել նաեւ ատրճանակը, որն առգրավել եւ փաթեթավորվել է։ Կատարվում է հետաքննություն։
Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ է արձակվել:
Հիշեցնենք` ArmLur.am-ը հայտնել էր, որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` «Ղզղզ» մականունով: