Ահասարսուռ դեպք Բերդում. կինը նորածին թոռանը նետել է զուգարան. երեխան մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց դիմել է 1984 թվականին ծնված մի կին, որը իրենց մոտ է տեղափոխվել ծննդաբերելուց հետո, սակայն առանց երեխայի: Նա գտնվել է 36-37 շաբաթական հղիության փուլում:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ նյութեր են նախապատրաստվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո կնոջ մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը:

Երեխան մահացել է:




Լրահոս