
«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել, քանի որ, նրա խոսքով, սեպտեմբերի 24-ին Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթը բազմաթիվ առումներով չի համապատասխանում չափանիշներին, և ինքը ցանկանում է ավելի բարձր մակարդակով անցկացնել մրցույթը:
Այս մասին Արիստակեսյանը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ստիպված ենք լինելու մրցույթ կամ ընդունելություն հայտարարել, որպեսզի առավել լավ կազմակերպենք այդ մրցույթը, որովհետեւ այս մրցույթը… չեմ ուզում մեկնաբանել: Հաջորդ տարի Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն է և Երեւանի 2800-ամյակը: Գուցե հայտարարվի «Միսս Երևան»: