ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես անհանգիստ եմ, վախենում եմ վաղվա օրվա համար. Էմմա Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստեւհի, երգչուհի Էմմա Պետրոսյանը  ArmLur .am-ի հետ զրույցում խոսել է երգրվեստում տիրող  ներկայիս իրավիճակի և այդ միջավայրում դրսևորվելու իր տարբերակի մասին:

Երգչուհու կարծիքով՝ հասարակական- քաղաքական  կյանքը չի կարող անդրադարձ չունենալ շոու-բիզնեսի վրա: Էմմայի խոսքով՝  այսօր շատ քիչ բան կա ուրախանալու համար, մարդը չի կարող չտեսնել, անտեսել այն ինչը սխալ է, պետք է փորձել ճիշտ շնչել և արտաշնչել:

Էմման ArmLur.am-ի հետ զրույցում կիսում է այն տեսակետը, որ մեր երկրում տիրում է գաղջ մթնոլորտ, մարդիկ չարացած են միմյանց նկատմամբ, այնուամենայնիվ երգչուհին նշում է, որ պետք է խնդիրներին լուծում գտնել, ոչ թե դրանք չլուծված շուրջ պար բռնել:

Անրադառնալով երկրում առկա սոցիալական խնդիրներին, դրա հետ միասին արտագաղթին` Էմմա Պետրոսյանը նշեց, որ շատ դժվար է իր համար հեռու գտնվել հարազատ մարդկանցից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս