Մոտ 259 միլիոն դրամ կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի և գույքի սպասարկման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմը և «Սպասարկում» ՊՈԱԿ-ը 2017 թվականի հունվարի 25-ին կնքել են պայմանագիր՝ համաձայն որի վերը նշված ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումը մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ դեկտեմբերի 31-ը: Կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի գործառույթներից են նաև իրականացնել կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ եւ պատրաստի սննդի մատակարարան աշխատանքներ:

ՊՈԱԿ-ին այս ամբողջ աշխատանքը կատարելու համար տրամադրվել է 258 միլիոն 697 հազար 300 դրամ:

Նշենք, որ անցած տարի այս նույն ՊՈԱԿ-ին պետբյուջեից տրամադրվել էր 387 միլիոն 505 հազար դրամ:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ իրականում ՊՈԱԿ-ների ֆինանսավորումն ուռճացված է, իսկ հատկացվելիք գումարներն էլ ոչ միշտ տեղին: Պետք է փաստել, որ այս գումարները ՊՈԱԿ-ը ստանում է պետբյուջեից՝ մարդկանց վճարած հարկերի հաշվին:




Լրահոս