
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել գետնին և խլել հեռախոսը:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։