
Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 94 կգ քաշային Յաշա Մինասյանը 17 տարեկանների պայքարում պոկում վարժությունում բարձրացրեց 120 կգ (11-րդ տեղ), հրումում ցույց տվեց 155 կգ (8-րդ): Մրցավարները սկզբում գրանցեցին Յաշայի՝ երրորդ մոտեցման 161 կգ-ն, սակայն քիչ անց գտան, որ վարժությունը կատարվել է խախտումով:
Այսպիսով, երկամարտի 275 կիլոգրամ արդյունքով Յաշա Մինասյանը եզրափակեց տասնյակը: