«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարեւորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը բոլոր խնդիրները կոմպեսացնի, գերազանցի»,- ասել է նա՝ մյուս կողմից ռեալ համարելով կառավարության՝ հաջորդ տարվա բյուջեով խոստացած 4,5 տոկոս տնտեսական աճը»:
Ավելի մանրամասն` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: