Ովքեր կառաջադրվեն Բերդի ընտրություններում. որոշ թեկնածուների անուններ հայտնի են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են սպասվում: Այդ խոշոր համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր:

Թեեւ պաշտոնապես թեկնածուների առաջադրումը չի սկսվել, սակայն Բերդի տարածաշրջանում շրջանառվում է խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածուի 3-4 անուն: Ընտրություններին մասնակցելու է Բերդի քաղաքապետ, 2012թ. սեպտեմբերի 23-ից Բերդ քաղաքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը:

Ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը: Վերջինս Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի հայրն է: Ըստ  տեղեկությունների՝ իր թեկնածությունն առաջադրելու է նաեւ Արծվաբերդ համայնքի ղեկավար Կարեն Շահնազարյանը: Նա մի տարի առաջ՝ 2016թ. սեպտեմբերի 18-ին է ընտրվել 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ համայնքի ղեկավար: 34-ամյա, չամուսնացած Կ. Շահնազարյանն այժմ հեռակա կարգով սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նա անկուսակցական է:

Որպես թեկնածու շրջանառվում է նաեւ 2500 բնակիչ ունեցող Այգեձոր համայնքի ղեկավար, 2002 թվականից Այգեձորը ղեկավարող Սասուն Սաֆարյանի անունը: Վերջինս նույնպես անկուսակցական է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս