Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո այսօր տեղի է ունենալու առաջին հավաք-քննարկումը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո այսօր տեղի է ունենալու առաջին հավաք-քննարկումը, որի ընթացքում վերջնականապես կճշտվի, թե ովքեր են միանում Սեֆիլյանի՝ Ազգային դիմադրության ճակատ ստեղծելու կոչին: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց  դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, ով ևս նշված է ցուցակում:

Պարզ են արդեն բացահայտ հրաժարվողներն ու բացահայտ միացողները: Թ. Հովհաննիսյանի խոսքով. «Սեֆիլյանը ցուցակում 31 թիվը պատահական չի ընտրել, սիմվոլիկ թիվ է, 31 հոգի էին նաև «Սասնա ծռերը»: Ցուցակը կհղկվի, սա քարացած խումբ չի լինելու, ժամանակ առ ժամանակ անընդհատ պետք է փոխվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս