
Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները: Լսումների ընթացքում անդրադարձ կկատարվի հիբրիդային պատերազմներին հակազդելու իրավական ապահովման խնդիրներին, դիվանագիտական ու ֆինանսա-տնտեսական բաղադրիչների ազդեցությունը ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա: