31 հոգուց քանիսը կընդունեն հրավերը. ինչ է սպասվում Սէֆիլյանի կոչից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո այսօր տեղի է ունենալու առաջին հավաք-քննարկումը: Սպասվում է, որ այդ հանդիպման ընթացքում պատասխան կտրվեն մի շարք հարցերի և կորոշվեն հետագա քայլերը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե այժմ քննարկման շուրջ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում` վայրի, ժամի հստակեցման հետ կապված, սակայն հանդիպումը լրատվամիջոցների համար փակ է լինելու:

Մակեյանի խոսքով, մասնակիցների ցանկը դեռևս հստակ չէ. սպասվում է, որ քննարկմանը կմասնակցեն այն անձինք, ովքեր հրապարակային կողմ էին արտահայտվել Սէֆիլյանի նախաձեռնությանը: Ինչպես հայտնի է` Սէֆիլյանը դիմել էր 31 հոգու. դեռ պարզ չէ` նրանցից քանիսը կընդունեն հրավերը:




Լրահոս