
Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ գործից մաս է անջատվել: Ըստ այդ` 11 հոգու մասով գործն առանձնացվել էր առանձին վարույթում, և այն քննվելու էր այլ դատավորի նախագահությամբ, իսկ 7 հոգու մասով գործը մնացել է և կքննվի Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սասնա ծռերի անջատված գործի մի մասը քննելու է Էրեբուբի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Վերջինս, մասնավորապես քննելու է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի, Թաթուլ Թամրազյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործերը: