Երևանի քաղաքապետարանը վաճառքի է հանել թվով 18 ծառայողական ավտոմեքենաները։ Բնականաբար աճուրդի հանված ավտոմեքենաները հին տարեթվի արտադրության են և շատ օգտագործած։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիմնականում վաճառքի է հանվել ռուսական արտադրության ավտոմեքենաները, որոնք շահագործելու համար հարկավոր է զգալի գումարներ վաճառել։ Կան դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից երկար տարիներով շահագործված ավտոմեքենաները ձեռքբերողները օգտագործում են պահեստամասերի համար։
Օրինակ վաճառքի է հանվել 1991 թվականի արտադրության Գազ 24-11 մակնիշի ավտոմեքենա, որի մեկնարկային գինը կազմում է 94 հազար դրամ։ Իսկ ահա Գազ 3110 մակնիշի ավտոմեքենան, որը 1998 թվականի արտաֆրության է արժե 90 հազար դրամ, մյուս 1998 թ. Գազ 3110-ի գինը կազմում է 400 հազար դրամ։ Բացի ռուսական արտադրության ավտոմեքենաներից վաճառքի են հանվել նաեւ արտասահամանյան Մեքենաներ։ Օրինակ 2003 թվականին արտադրված Mercedes Benz S55 վաճառվում է 3 մլն դրամով, իսկ 2007 թ. Volkswagen Touareg՝ 4 մլն 424 հազար դրամով։
Վաճառվող մեքենաների ցանկը
1 ԳԱԶ 3110 025 LU 01 1998 257,213 1 ԳԱԶ 3102 707 LՍ 01 2005 400,000
2 ԳԱԶ 24-11 906 SL 63 1991 94,311
3 Toyota Land Cruiser 4.5 700 US 01 2004 6,516,050 2 ԳԱԶ 24-17 120 LU 01 1988 171,475
4 Toyota Prado 743 UU 63 2008 6,173,100
5 Mercedes-Benz R350 218 OU 64 2008 3,000,813 3 ԳԱԶ 31105-120 515 LU 01 2004 471,556
6 Mercedes-Benz S55 AMG V8 kompressor 077 UL 07 2003 3,000,813
7 ԳԱԶ 31105-120 191 LU 01 2004 557,294 4 ԳԱԶ 311000 333 LU 01 2000 171,475
8 ԳԱԶ 31029 027 LU 01 1995 85,738
9 DAEWOO NEXIA-D GLE 888 LU 63 2008 514,425
10 ԳԱԶ 3110 066 LU 01 1998 90,024
11 ԳԱԶ 311000 331 LU 01 2001 231,491 12 Mercedes-Benz S320 066 LS 22 1998 1,800,488 13 DODGE Caravan 559 UL 65 1996 128,606 14 Volkswagen Touareg 3.2 100 SL 08 2007 4,424,055