Աշտարակի 28-ամյա քաղաքապետը, չնայած իր երիտասարդ տարիքին, զգալի ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի 28-ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, զգալի ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ տուն չունի, ունի ընդամենը «Vokswagen Touareg 3.6» մակնիշի մեկ ավտոմեքենա:

Երիտասարդ քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 9 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ աշխատավարձը, որը հայտարարագրել է որպես եկամուտ, ամսական կազմում է 90 հազար 560 դրամ: Համաձայնեք, որ այսքան աշխատավարձ ստանալու դեպքում հայաստանյան պայմաններում անհնար է այսքան դրամական միջոց կուտակել:




Լրահոս