Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գումարներ է մսխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, սեպտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նորաստեղծ հիմնադրամի կողմից գնվել է 31 հազար 680 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրի դիմաց վճարելով 335 դրամ: Իսկ ահա ընդհանուր բենզինի համար պետական միջոցներից ծախսվել է 10 մլն 612 հազար 800 դրամ:

Նշենք, որ այս հիմնադրամը ստեղծվել է ագրարային ոլորտը արդյունավետ կառավարելու նպատակով: Ի դեպ, կառավարությունը նորաստեղծ հիմնադրամին ընթացիկ տարվա համար հատկացրել է 152.6 մլն դրամ, որը ուղղվելու է գործառույթների ու ծրագրերի իրականացմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Թե հատկապես ինչ խորհուրդներ են տալու այս հիմնադրամի աշխատակիցները, հայտնի չէ:

Բայց փաստ է, որ հիմնադրամի ստեղծվելը չի թեթեւացնելու գյուղացու հոգսերը:




Լրահոս