Հացի արտադրության ծավալները գնալով նվազում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները գնալով նվազում են: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հունվար, օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այս տարի արտադրվել է 182 հազար 400 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 186 հազար 900-ի դիմաց:

Հացի սպառման ծավալների նվազումը ուղղակի ենթադրում է բնակչության թվաքանակի պակասում, կամ այլ կերպ ասած` այն արտագաղթի հետեւանքների արտահայտությունն է:

Ի վերջո, սա այն եզակի մթերքներից է, որ գործածում է յուրաքանչյուր ընտանիք: Ու հիմա, երբ նվազում է հացի արտադրությունը, նշանակում է՝ նվազում է նաեւ հաց սպառողը, երկրի բնակիչը:




Լրահոս