ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ըստ պաշտոնական հայտարարագրի, տուն չունի, բայց բավական հարուստ է. ունի մեկ հատ «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա, որը վարելիս հաճախ է սիրում Ֆեյսբուք ուղիղ եթեր մտնել կամ սելֆիներ տեղադրել:
Խորհրդականի դրամական միջոցները կազմում են 6 հազար 294 դոլար, 20 եվրո, 5 մլն 963 հազար դրամ եւ 5.5 մլն ղազախական տենգե: Բացի այս՝ պարզվում է, որ Տերտերյանը երեք ընկերություններում ունի 21 մլն 810 հազար ղազախական տենգեի բաժնեմաս: Իսկ փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 145 մլն դրամ եւ 57 մլն ղազախական տենգե: Խորհրդականի աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է ավելի քան 500 հազար ղազախական տենգե:
Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է տրված փոխառություններից ստացած 5 մլն 661 հազար դրամը եւ 824 հազար 366 ղազախական տենգեն: