Հայաստանում Beeline-ը գործարկել է Սիմկոմատը՝ SIM քարտերի վաճառքի սարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է SIM քարտերի վաճառքի համար նախատեսված սեփական առաջին տերմինալի՝ Սիմկոմատի գործարկման մասին։

Beeline-ի սիմկոմատը մշակվել է Հայաստանում՝Esay Pay ընկերության հետ համատեղ ջանքերով։ Այն թույլ է տալիս գնել Սմարթ 1500 սակագնային պլանով SIM քարտեր՝ առանց ընկերության աշխատակիցների օգնության, ինչպես նաև վճարել Beeline-ի ծառայությունների համար։

Այդ սակագնային պլանով SIM քարտերը վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառվում են 1000 դրամով։ Ծառայությունը հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների համար։

Սիմկոմատներն աշխատում են բոլոր անձնագրերի հետ․ յուրատեսակ ալգորիթմը թույլ է տալիս ճանաչել փաստաթուղթը՝ անկախ ձևաչափից և լեզվից։ Սիմկոմատն օգտագործում է մեքենայական ուսուցում դեմքերի նույնականացման համար, ստուգում է փաստաթղթերի իսկությունը և համեմատում է փաստաթղթի նկարը ներկայացնողի նկարի հետ։

«Ինքնասպասարկման և թվային ուղիների զարգացումն անդադար շարունակվում է, և մենք վաղուց ենք փնտրում թվային սարքերի օգնությամբ արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման հնարավորություններ։ Սիմկոմատների շնորհիվ բաժանորդը 24/7 ռեժիմով կարող է Beeline-ի SIM քարտ գնել։ Ընդ որում ամբողջ գործողությունը նա կատարում է ինքնուրույն, ինչը զրոյացնում է նրա կախվածությունը վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային գրաֆիկից։ Տվյալ պահին մենք աշխատում ենքսիմկոմատի միջոցով անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորության վրա, ինչի շնորհիվ բաժանորդը ստիպված չի լինի մոտը կանխիկ գումար պահել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Սիմկոմատն աշխատում է հետևյալ սկզբունքով․օգտատերն ընտրում է «Գնել SIM քարտ» բաժինը և իր փաստաթղթի տեսակը (անձնագիր կամ ID քարտ), այնուհետ տեղադրում է փաստաթուղթը սկաների վրա։ Սիմկոմատը նկարում է հաճախորդին ներդրված խցիկի օգնությամբ և համեմատում է այդ լուսանկարը փաստաթղթի նկարի հետ։ Ծանոթանալով պայմանագրի հետ հաճախորդը դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը հատուկ դաշտի օգնությամբ։ Այնուհետ նա ընտրում է վճարման ձևն ու վճարում է SIM քարտի համար, իսկ սարքը տրամադրում է SIM քարտը, տպում է կտրոնն ու պայմանագիրը (ընդ որում, պայմանագիրը կարելի է ուղարկել բաժանորդի էլեկտրոնային հասնեին)։ Ձևակերպման ողջ գործընթացը տևում է շուրջ չորս րոպե։

Սիմկոմատը համապատասխանում է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին և ծածկագրության ժամանանակից տեխնիկաների շնորհիվ ապահովում է անձնական տվյալների ապահովություն։ Մեկ ուրիշի անձնագրով SIM քարտ գնել հնարավոր չէ, քանի որ համակարգը համեմատելու է գնորդի անմիջական նկարը փաստաթղթի պատկերի հետ և անհամեմատության դեպքում կասեցնելու է գործարքը։




Լրահոս