Անգամ օպերատիվ գործերն են անհետանում բաժիններից. ինչ իրավիճակ է իրավապահ համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ օպերատիվ գործերն են անհետանում բաժիններից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզի Կումայրի բաժնից անհետացել է օպերատիվ գործերից մեկը, որը նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ ոչնչացրել է:

Տեղեկացանք, որ այդ դեպքի մասով հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում: ՀՔԾ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց վարույթում նման քրեական գործ քննվում է, եւ առաջիկայում նախաքննությունը կավարտվի:




Լրահոս