Գույներն ազդեցություն են ունենում մարդու գործողությունների և կյանքի վրա. այսպես են կարծում ֆեն շու փիլիսոփայության երկրպագուները և ոչ միայն նրան:
Elle.ru-ն ներկայացնում է գույների իմաստը՝ ըստ ֆեն շուի փիլիսոփայության:
Կարմիր գույն

Հզոր, էներգետիկ գույն, որը խթանում է մեծ գործերի և կրքոտ գործողությունների: Կարմիր գույնն այնքան ուժեղ է, որ կարող է վտանգավոր լինել: Ննջասենյակում այն կարող է նպաստել կոնֆլիկտների առաջացմանը: Այսպիսով, ավելի լավ է կիրառել այն հյուրասենյակում կամ խոհանոցի նախագծում:
Սև

Յուրահատկության, իմաստության և միևնույն ժամանակ գաղտնապահության գույնը: Սև գույնի շնորհիվ կարելի է հասնել հուզական որոշակի կայունության, ստեղծել գործարար, զուսպ մթնոլորտ:
Մոխրագույն

Այն լցված է մաքրման և հավասարակշռության էներգիայով: Դրա ներկայությունը ձեր շրջապատում թույլ կտա կենտրոնանալ: Մոխրագույն գույնը տալիս է հանգստություն, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ հանգստությունից դեպի ձանձրույթ մեկ քայլ է:
Կապույտ

Նման է մոխրագույնին. խաղաղություն է պարգևում և թույլ տալիս կենտրոնանալ: Այնուամենայնիվ, դրանում ավելի շատ ցանկություն կա նորը ստեղծելու, այդ պատճառով կապույտ գույնը կարող է ոգեշնչել:
Սպիտակ

Սպիտակը մաքրության, խաղաղության խորհրդանիշն է, ամեն դրականի, ինչը կարող է լինել: Այն հրաշալիորեն կհամադրվի մուգ սենյակների հետ՝ խավարը փոխարինելով թարմությամբ: Միևնույն ժամանակ լոգարանում ևս սպիտակը հրաշալիորեն կնայվի:
Մանուշակագույն

Ստեղծագործականության, առեղծվածի և գաղտնիքների գույնն է: Բացի դրանից հատկապես թագավորական իշխանության գույնն է: Եղել է Կլեոպատրայի սիրելի գույնը:
Նարնջագույն

Ստեղծարարություն, ուրախություն, երջանկություն. ահա այն ամենը, ինչ պարգևում է այս գույնը: Նարնջագույնի ուժը բուժումն է ֆոբիաներից, դեպրեսիայից: Սա մոտիվացիայի գույնն է, իսկ հագուստի մեջ քաջություն է պարգևում:
Դեղին

Արևելքում դա իմաստության գույնն է: Դեղինի մեջ են հավաքված կենսասիրությունը, ուրախությունը, արվեստի հիմքերի իմացությունը: Այս գույնը կարող է օգնել սեփական «ես»-ը գտնելու հարցում:
Կանաչ

Հանգստացնում է նյարդերը, ունակ է վերականգնել ձեր կենսական ուժերը: Կանաչը նոր կյանք սկսելու խորհրդանիշն է: Այն հազվագույտ գույներից է, որը կիրառելի է ամենուր:


























































































