Վերջին ամիսներին քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկահարույց սպանությունները կամ սպանության նախապատրաստման փորձերը թողել են իրենց հետեւանքները: Բանն այն է, որ Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի 20-ամյա բնակիչ Սեւակ Պետրոսյանը հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար որոշել է ոստիկան սպանել:
Դեպքից հետո իրավապահները, բնականաբար, ձերբակալել են Սեւակ Պետրոսյանին, հարցաքննել: 20-ամյա երիտասարդը պատմել է, որ չի հիշում, թե ինչ է արել, խմած է եղել: Ավելի ուշ, երբ վերջինս սթափվել է, իրավապահներին հայտնել է, թե. «Դանակը վեկալել եմ տնից, եկել եմ, տուկ-տուկ եմ տվել, բացել են, դանակով խփել եմ ու էլ չեմ հիշում»:
Իսկ ինչո՞ւ էր նա այդ քայլին գնացել: Ի՞նչ է Սեւակ Պետրոսյանը պատմել քննիչներին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան