Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում երկու կանայք վիճաբանել են, ինչի ընթացքում նրանցից մեկը Կարեն Գ.-ից դիտողություն ստանալուց վիրավորված՝ նրա կրծքավանդակին դանակով հարված է հասցրել ու պատճառել մարմնական վնասվածք:
Մանրամասները` տեսանյութում: