Որոշ մթերքների նկարներին նայելը կարող է գիրության պատճառ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կալորիականություն ունեցող մթերքների նկարներին նայելը կարող է գիրացնել: Այս եզրակացությանն են հանգել Լոս Անջելեսի համալսրանի գիտնականները, ովքեր, ի դեպ, հետազոտության արդյունքում նաև պարզվել էին, որ սոցիալական կայքերը՝ Facebook-ն ու Twitter-ը ևս, կարող են մարդկանց գիրացնել:

Ինչպես հաղորդում է health.com-ը, գիտնականները նշել են, որ ախորժաբեր մթերքներին նայելը գրգռում է ուղեղի՝ ախորժակը վերահսկող կենտրոնին, և շատ ավելի հավանական է, որ մարդն, ի վերջո, այդ մթերքը կօգտագործի:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են բազմաթիվ կանանց ուղեղի աշխատանքին, որի ընթացքում պարզ է դարձել, որ շատ կալորիկանություն ունեցող մթերքները, ինչպիսիք են` պաղպաղակը, թխվածքը, գրգռել են նրանց ուղեղի համապատասխան կենտրոնը, իսկ քիչ կալորիականություն ունեցողները` բանջարեղենը, նման ռեակցիաներ չեն առաջացրել:

Բացի այդ՝ շատ կալորիականություն ունեցող մթերքնրին նայելուց հետո կանանցից շատերը խոստովանել են, որ իրենք սկսել են սով զգալ, ինչը տեղի չի ունեցել բանջարեղենի և նմնանատիպ այլ մթերքների նայելուց հետո:




Լրահոս