ՖՈՏՈ. Ինչ բաճկոններ են նորաձև այս աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային նորաձևության մեջ դիզայներները առաջ են քաշում գլխավոր կերպարը՝ ուժեղ և հաջողակ կին, որի հագուստն է գործնական կոստյում՝ 1990-ական թվակնների ոճով: Այսպիսով՝ այս աշնանը առանց կոստյումային բաճկոնի դժվար թե գլուխ հանեք:

Elle.ru-ն ներկայացնում է բաճկոնների ամենավառ օրինակները:

Վանդակավոր

Մասնագետները վանդակավոր կոստյումը խորհուրդ են տալիս համադրել  խիստ անդրավարտիքների կամ էլ նեղ կիսաշրջազգեստների հետ :

Թավշյա կոստյումներ

Երեկոյան շրջազգեստին փոխարինում է վառ թավշյա կոստյումը:

Բոմբեր

Օդաչուների համազգեստի մի մասնիկը փոխել է իր գույնը և հիմա ավելի հաճախ է ասոցացվում ոչ թե զինվորական, այլ սպորտային համազգեստի հետ: ELLE-ն առաջարկում է այս բաճկոնները համադրել նուրբ զգեստների կամ էլ կիսաշրջազգեստների հետ:

Կաշվե բաճկոններ

Սև կաշվից բաճկոնները մշտապես մոդայիկ են և համարվում են դասական: Դրանք կարող եք կրել նաև այս աշնանը:




Լրահոս