
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Բացի Հայաստանի հավաքականից միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկվել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները:
Ըստ այդմ, Հայաստանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Միջազգային ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել: