Երեկ Երևանում տեղի ունեցավ շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ու ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին հարսանեկան արարողությունը։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում։
Ինչպես հայտնի է՝ նորապսակների հարսանիքի կնքահայրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է եղել, հարսանեկան արարողությունն էլ անցել է հայկական ավանդույթներով։
Հարսանեկան արարողության ժամանակ միասին երգեցին Լևոն Արոնյանն ու Ռիտա Սարգսյանը:
Հյուրերին հատկապես հիացրեց Արիաննայի հարսի պարզը՝ Ուզունդարան: