2003 թվականից սկսած ամեն տարի նշվում է Գյումրի քաղաքի օրը: Տոնը շարժական է, և սովորաբար այն Գյումրիում նշում են հոկտեմբեր ամսվա երկրորդ կամ երրորդ շաբաթվա որևէ օր:
Գյումրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերով:
Բնակատեղին, ուր այժմ Գյումրին է, հնում կոչվել է Կումայրի,հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի:
Իհարկե Գյումրիին մեծ վնաս հասցրեց 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը: Մահացածները ընդհանուր թիվն էր 25,000-ը, վիրավորներինը՝ 31,000, անօթևան մնաց 514 հազար մարդ:
Քաղաքը մինչ այսօր համարվում է աղետի գոտի, վերականգնման աշխատանքները շարունակվում են 29 տարի: Փորձեր են կատարվում Գյումրին տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու համար: Արտագաղթի ծավալները Շիրակի մարզում գնալով աճում են: